Հանրահայտ դերասանուհի Մարգո Ռոբին պատրաստվում է նկարահանվել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի սփին օֆում, որը կլինի մեծամասամբ իգական սեռի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմում Ռոբին ունենալու է առանցքային դերակատարում և համագործակցելու է «Գիշատիչ թռչուններ» ֆիլմի սցենարի հեղինակ Քրիստինա Հոդսոնի հետ։
Նշվում է, որ մեծամասամբ կին հերոսներից բաղկացած այս ֆիլմից բացի Disney ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է թողարկել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասեր, որտեղ նավապետ Ջեք Ճնճղուկին մարմնավորած Ջոնի Դեպը չի նկարահանվելու։
Շրջանառվում է այն տեսակետը, որ 2018 թվականին Ջոնի Դեպի և նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի երկարատև դատական հայցերի ֆոնին են Disney-ում որոշել դերասանին այլևս չներգրավել «Կարիբյան ծովի ծովահենների» շարունակության մեջ, որպեսզի «նոր կյանք տան նախագծին»: Սակայն վերջերս հայտնի է դարձել, որ Դեպը կարող է վերադառնալ նախագիծ։
Ըստ լուրերի՝ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև դատական «բացահայտումներից» հետո, Disney կինոընկերության գործադիր տնօրինությունը «բարեխոսել» է 56-ամյա դերասանի վերադարձի համար:
Disney ընկերությունը դեռևս հոկտեմբեր ամսին էր հայտնել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասի նկարահանումների ծրագրերի մասին: Նշվում է, որ սցենարի հեղինակները կլինեն Թեդ Լիոթը և «Չեռնոբիլ» ֆիլմի սցենարիստ Քրեյգ Մեյզին:
Ներկայում ֆիլմի բովանդակության մասին դեռ մանրամասներ չեն ներկայացվում: