«Մի քիչ օդ թողեք էլի, օդ թողեք ախր, մենք էլ թուլանանք, մարդ ենք». Նազենի Հովհաննիսյանի անկեղծ գրառումը կանանց մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել 10-րդ դարում կառուցված Մարմաշենի Սբ. Աստվածածին եկեղեցու բակից ու կիսվել երկրպագուների հետ իր մտորումներով։

«Ինչի՞ց է, որ, երբ «աշխարհը» վատ է զգում, կինը միշտ ուժեղ ու կայուն՝ ուսն է դեմ տալիս, պահում անդորրը, փրկում իր միջավայրը, հասնում իր տղամարդուն, երեխաներին կամ նույնիսկ անծանոթին: Իսկ, երբ հանկարծ կինն է փլվում՝ թեկուզ մի վայրկայնով, նրան ձեռք մեկնող, օգնող չկա, նրա հետ մեկտեղ փլվում է իր ստեղծած ու սնած ամբողջ աշխարհը․․․ Հետո էլի մի անմարդկային ջանքով նա նորից վերականգնում է փլվածը, հետո նորից մնում մենակ, երբ վատ է, հետո նորից փլվում է իր գլխին էլի ամբողջ աշխարհի բեռն ու էդպես այնքան, մինչև մի օր ուղղակի մարում է… Մի քիչ օդ թողեք էլի, օդ թողեք ախր, մենք էլ թուլանանք, մարդ ենք․․․»․- լուսանկարին կից գրել է Նազենին։