Թամարա Գևորգյանի սիրտը զբաղվա՞ծ է

Դերասանուհի Թամարա Գևորգյանը կարանտինի ընթացքում բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում։
Նա հաճախ է կիսվում գեղեցիկ ֆոտոշարքերով ու իր մտքերով։
Այս անգամ Թամարան որոշել է շփվել երկրպագուների հետ։ Ֆեյսբուքյան հետևորդներից մեկի այն հարցին՝ զբաղված է արդյոք դերասանուհու սիրտը, Թամարան պատասխանել է․ «Ոչ, զբաղված չէ»։
Դերասանուհին նաև կիսվել է ևս մի քանի գեղեցիկ լուսանկարներով, որոնք անչափ դուր են եկել ինստագրամյան հետևորդներին ու արժանացել են բազմաթիվ, հիացական մեկնաբանությունների։