Երգիչ Գուրգեն Դաբաղյանն ու Իննան այսօր ամուսնանում են. երգչի ընտրյալը 19 տարեկան է

Ժամեր առաջ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել երգիչ Գուրգեն Դաբաղյանի պսակադրությունը:

Երգիչն ու սիրելին՝ ռուսաստանաբնակ հայուհի Իննան նշանադրվել էին դեռևս անցած տարի:

Ամուսնության օրվա առթիվ երգիչն իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ և հետևյալ գրառումն արել.

«Սիրելի հայրենակիցներ☝️
Դեռ մանուկ հասակից իմ կյանքն անցել է ձեր աչքի առաջ: Իմացել եք իմ անձնականի և ստեղծագործական կյանքի հետ կապված ամեն բան, ինչի համար ուրախ եմ և ինձ համարում եմ բախտավոր մարդ: Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման և իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին👍😊🙏 Վաղը տեղի կունենա իմ կյանքի ամենակարևոր և ամենահիշարժան օրերից մեկը:
Սիրում եմ քեզ իմ Իննա»: