Սոֆյա Պողոսյանի նոր լուսանկարներն ու խորհուրդը

Սոֆյա Պողոսյանը վերջերս սկսել է ավելի շատ ուրախացնել իր երկրպագուներին նոր լուսանկարներով և այս անգամ ևս իր ինստագրամյան միկրոբլոգում նոր կադրեր է հրապարակել։

Դերասանուհին հրապարակմանը կից անգլերենով գրառում է կատարել, որը թարգմանաբար նշանակում է․ «Երբ անձրև է գալիս, փնտրե՛ք ծիածանը։ Երբ մութ է, փնտրե՛ք աստղերը»։ Սոֆյայի գրառումը ակնարկ է այն մասին, որ ցանկացած բարդ իրավիճակի դեպքում էլ պետք է գտնել լուսավոր մի կետ։