«Դուբայում ծնվեց իմ ամենալավ հիշողությունների մի մասը»․ Գարիկ Պապոյան

Հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանն իր ինստագրամյան միկրոբլոգում արխիվային լուսանկար է հրապարակել ու դրան կից կիսվել իր հիշողություններով։

Գարիկը գրել է․ «Եթե ես իմանայի, որ ամբողջ աշխարհում կարանտին կլինի ու թռիչքները կփակվեն, ես կարանտինից մի օր առաջ կթռնեի Դուբայ ու «ստիպված» կմնայի։ Անցյալ տարի Դուբայում ծնվեց իմ ամենալավ հիշողությունների մի մասը, իսկ հուլիսի 7-ից, երբ թռիչքները բացվեն, հուսամ կլինի հնարավորություն նոր գժական հիշողությունների»։