Հայ գործարարը Շնուրովին նշանակել է «RTVI» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր

«Լենինգրադ» խմբի առաջատար և «Ռոստ» կուսակցության անդամ Սերգեյ Շնուրովը դարձել է
«RTVI» ռուսալեզու միջազգային հեռուստաալիքի պրոդյուսեր, այս մասին հայտնել է հաղորդավար Գարի Կնյագնիցկին։ Շնուրովին աշխատանքի առաջարկ է արել հեռուստաալիքի սեփականատեր Միքայել Իսրայելյանը։

«Մենք ուսումնասիրել ենք լավագույն փորձերն ու որոշում կայացրել նոր պաշտոն ստեղծել՝ համագործակցություն առաջարկ անելով հենց Սերգեյին, որը վաղուց հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում»,- ասել է գործարարը։ Իսրայելյանի խոսքով՝ ընտրությունը կանգ է առել «Լենինգրադ»-ի առաջնորդի վրա, քանի որ նա հաճախ է այցելում ռուսալեզու խիտ բնակչություն ունեցող երկրներ և հասկանում է արտասահմանում ապրողների մտածելակերպը։ RBK-ի հաղորդմամբ՝ Շնուրովը տեղեկատվությունը հաստատել է հեռուստաալիքի եթերում։

Ալիքի կայքում նշվում է, որ «RTVI»-ի մոտակա ծրագրերում է ակտիվ զարգացումն ԱՄՆ արևմտյան ափին, ինչպես նաև Վրաստանում, Հայաստանում և Եվրոպայում։ «Միանալով «RTVI»-ի թիմին՝ ես ծրագրում եմ հարթակ զարգացնել միջազգային օրակարգի ամենասուր և արդիական հարցերի քննարկման համար, որոնք ուղղակիորեն ազդում են ամբողջ աշխարհում հայրենակիցների կյանքի վրա»,- ասել է Շնուրովը։