«Պարի և հոգու» թատրոնի ու մշակութային կենտորնի հիմնադիր Սոֆի Դևոյանի թոռնիկը և հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը` Սոֆին, որոշել է փորձել իրեն հագուստի մոդելավորման ոլորտում։
Ավելի վաղ Showbiz.am կայքի հետ զրույցում Սոֆին ասել էր․ «Փորձելու եմ ներկայացնել ու վաճառել այն, ինչը կկրեի ինքս ու վստահ եմ, որ շատ աղջիկներ կհավանեն, կփորձեն հագնվել այդ ոճով»;
Այժմ նա իր ինստագրամյան էջում ներկայացրել է առաջին նմուշն իր մոդելավորած հագուստի հավաքածուից:
«Այսօրվա փոստս առաջին փոքրիկ մասնիկն է իմ նոր գունեղ հավաքածուից, որի ստեղծման վրա աշխատել եմ 2 ամիս` օր ու գիշեր նկարելով»,- լուսանկարին կից գրել է Սոֆին։
Հրապարակմանը կից նա նաև գրել է, որ իր հավաքածուն նախատեսված է ինքնատիպ և կենսուրախ աղջիկների համար։