«Քո երազում»․ Իլոնա Նուրբեկյանի անկողնային լուսանկարներն ու բանաստեղծությունը

Ինստագրամ սոցիալական կայքից և «Ոսկե դպրոց» սիթքոմում նկարահանվելուց հետո հայտնիություն ձեռք բերած 24-ամյա դերասանուհի և մոդել Իլոնա Նուրբեկյանը հաճախ է իր հետևորդների հետ կիսվում համարձակ և գայթակղիչ լուսանկարներով։

Այս անգամ Իլոնան հրապարակել է մի քանի անկողնային լուսանկարներ, որոնցում գիշերազգեստով է ներկայացել։ Գայթակղիչ լուսանկարներին կից Իլոնան բանաստեղծություն է գրել։

Քո երազում Հավերժը քեզ ընկեր դառնում
Ու միասին հետդ երազու՜մ …
Աչքերդ փակ, թե բաց վեր,
հոգիդ հանգիստ, միայն Սեր
Չկան հարցեր, ցավ ու բեռ
Ոչ՛ էլ հույսի երամներ…
Այլ աշխարհի երանգներ՝
հեքիաթ դարձած քեզ նվեր։

Հանգիստը բարի, Սեր գտավ չարից
Ուժը թույլ ժպտաց,
Հայելին հավատաց։
Ձայնը՝ լուռ լսած, իրեն թողեց բաց,
Վատը լավը զգաց ու ծնեց հրաշք,
Լույսը՝ քուն մտած, ցույց տվեց երազ,
Սուղ ժամանակը՝ ձևացավ մեռած:
Չես ճանաչում քուն, արթուն՝
Անվերջ միայն երազու՜մ
Քո երազում…