«Պետք է օտարության գնալ՝ գտնելու համար հայրենիքը, որը լքել ես»․ Մայա Պողոսյանի նոր լուսանկարներն ու մտորումները

Մայա Պողոսյանը վերջերս հաճախ է նոր հրապարակումներ անում իր ինստագրամյան էջում։ Այս անգամ նա հրապարակել է երկու լուսանկար, որոնց կից կիսվել է իր մտքերով։

Առաջին լուսանկարին կից Մայան գրել է․ «Կեղծ, միայն արտաքին ձեռնարկներին միտված, թվացյալ ազատությունը մոլորություն է, խառնաշփոթ, անապատ, որտեղ վախի և կասկածի դառը խոտաբույսերից բացի ոչինչ չի կարող աճել։ Դա բնական է, քանի որ այն, ինչ իրական, կայուն արժեք ունի, մշտապես ընծայվում է ներսից։ Մարդը չի հասունանում ներքևից վերև, այլ ներսից դեպի դուրս։ Դա կենսական բոլոր ազատությունների հիմնական պայմանն է»։

Իսկ երկրորդ լուսանկարը Մայան մակագրել է այսպես․ «Շատ բաների կարելի է հասնել հակառակ ուղղությամբ վճռական ցատկ կատարելով։ Պետք է օտարության գնալ՝ գտնելու համար հայրենիքը, որը լքել ես»։