«Իմը չես»․ Ավետ Բարսեղյանը կարդում է իր նոր ստեղծագործությունը

Պոետ ու բազմաթիվ հիթային երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանն իր ինստագրամյան միկրոբլոգում ներկայացրել է փոքրիկ անիմացիոն տեսանյութ, որի ընթացքում կարդում է իր նոր՝ «Իմը չես» վերնագրով ստեղծագործությունը։

Իմը չես։ Դու հիմնը չես սիրո ու հավատի գրած։
Իմը չես։ Անհիմն քեզ իմ մեջ բնակվելու կեղծ անձնագիր տվի։
Իմը չես։ Հավատարիմը՝ կես կատակ մի խոսք է քեզ համար։ Ու արտահոսք է զայրույթի ամեն վայրկյանը մեր, քանի դեռ իմը չես։ Որ չամաչես՝ հայելու դեմ կանգնած՝ ասա. – Ես անգամ քոնը չեմ, պատկեր իմ, ո՞նց լինեմ նրանը։ Սահմանը անցնելիս դժբախտության՝ այսքանը կպատմեմ անցակետում կանգնած Անտարբերին, որ  քեզ հետո նա փոխանցի։
Անցի՛ր ճակատագրիս ստորակետով, հետո նորից կարդա քո փոքրատարր անունը, որ ինձ դու մոռանաս։ Քանի որ, կներես, բայց նորը չես ու հինն էլ չես։ Դու պարզապես հենց իմը չես։