Անիտա Ցոյը հայտնվել է անվասայլակին

Բաքվում կայացել է «Ժառա-2019» երաժշտական փառատոնը, որի ժամանակ ճանաչված ու սիրելի երգչուհիներից մեկը՝ Անիտա Ցոյը, վնասվել է ու տեղափոխվել է հիվանդանոց:
Երգչուհու պնդմամբ՝ ադրբեջանցի երկրպագուները մոտեցել են, որպեսզի լուսանկարվեն իր հետ:
Գրկախառնությունների ժամանակ Անիտան չի կարողացել պահպանել հավասարակշռությունն ու ընկել է՝ վնասելով ոտքի մատը:
Բժիշկների պնդմամբ՝ վնասվածքը լուրջ է, և հարկավոր է մի քանի ամիս, որպեսզի Անիտան լիարժեք կազդուրվի:
Երգչուհու ինստագրամը շատ հետևորդներ հեղեղել են վիրավորական մեկնաբանություններով՝ մեղադրելով նրան դերասանության մեջ: Շատերը կարծում են, որ այս դժբախտ պատահարը սուտ է, և երգչուհին նման քայլի դիմել է, որպեսզի առանձնանա և ուշադրություն գրավելի: Անիտան բացառել է այս վարկածը՝ զարմանալով նման կերպ մտածողների հիվանդ երևակայության վրա:
Իր հետ կատարված անհաջողությունը երգչուհին պատմում է ծիծաղելով:
Ցոյը կատակով նշում է, որ ինքը ձախորդ է և երկրպագուներին խնդրում է չանհանսգտանալ՝ խոստանալով շուտ առողջանալ: