Մեգան Ֆոքսի նախկին ամուսինն արդեն նոր ընտրյալ է գտել

34-ամյա Մեգան Ֆոսքսի հետ բաժանումից հետո 46-ամյա Բրայան Օստինն արդեն իր համար նոր ընտրյալ է գտել: Լրատվամիջոցներում շշուկներ են տարածվել, որ վերջինս սկսել է հանդիպել ավստրալացի գեղեցկուհի 25-ամյա Թինա Լուիսի հետ:
Պապարացիներն անգամ լուսանկարել են զույգին միասին զբոսնելիս:

Լուսանկարիչները նշել են, որ չնայած կադրում Թինան ու Բրայանը բավականին հեռու են միմյանցից քայլում, այնումանեայնիվ, նրանք միևնույն ավտոմեքնան են նստել ու հեռացել:
Նշենք, որ Թինան երկրպագուներին առավել հայտնի է իր համարձակ ու սեքսուալ ֆոտոաշարքերով:
Չնայած այն բանին, որ մոդելը հաճախ է հանդես գալիս 18+ ֆոտոշարքերով, լրագրողների հետ զրույցում մոդելը հավատացրել է, որ ինքը շատ ամաչկոտ է ու համեստ և չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: