Կարանտինն ամենահարմար ժամանակն է ոճափոխությունների և փոփոխությունների համար, քանզի եթե արդյունքը ձեզ դուր չգա, ուղղելու համար շատ երկար ժամանակ կունենաք:
Երգչուհի Գաբի Գալոյանը, ով միշտ հիացրել է երկրպագուներին երկար ու փարթամ վարսերով, ժամեր առաջ իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայանցելով նոր ոճը. երգչուհին կտրել է մազերը:
Իր միկրոբլոգում երգչուհին նաև հայտնել է, որ մեծ դժվարությամբ է այդ քայլին գնացել։
«Մեծ դժվարությամբ, բայց հրաժարվեցի երկար վարսերիցս»,- հրապարակումը մակագրել է նա՝ օգտագործելով «նոր ոճ», «նոր կյանք» հեշթեգերը։