«Տգեղ կով». Ցիսկարիձեն՝ Գարիկ Մարտիրոսյանի կնոջ մասին

Գարիկ Մարտիրոսյանի կինն իր ինստագրամյան էջում նոր, հումորային տեսնույթ է հրապարակել, որը բարձրացրել է հետևորդների տրամադրությունը։
«Տգեղ կով», – բղավում է տեսախցիկի հետևում գտնվող մարդն ու հավելում,-«Ֆիննական կահույքն ավելի ճկուն է, քան դու»։
Այս վիրավորանքներից հետո՝ Ժաննա Լևինան նեղանում է ու հեռանում։ Իսկ հետո տեսախցիկը շրջվում է և պարզվում է վիրավորանքներ բղավողը Ցիսկարիձեն էր։
Իհարկե, տեսանյութը հումորային էր, նշենք, որ Ցիսկարիձեն և Գարիկ Մարտիրոսյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունեն։
Նրանք հաճախ են համատեղ տեսանյութեր տեղադրում սոցիալական կայքերի իրենց էջերում։