Լիամ Նիսոնը հարազատ որդու հետ նկարահանվել է «Արտադրված է Իտալիայում» կատակերգությունում (լուսանկարներ)

Իռլանդացի դերասան Լիամ Նիսոնը հարազատ որդու՝ Մայքլ Ռիչարդսոնի հետ հանդես կգա «Արտադրված է Իտալիայում» (Made in Italy) բրիտանա-իտալական կատակերգությունում, գրում է Daily Mail-ը։

68-ամյա դերասանը ռեժիսոր Ջեյմս Դ’Արսիի առաջիկա ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում․ ֆիլմը պատմում է միմյանցից օտարացած հոր և որդու մասին, որոնք միավորվում են իրենց առանձնատունը վաճառելու։

Նիսոնը, խոսելով ռեժիսոր Ջեյմս Դ’Արսիից դերի առաջարկը ստանալու մասին, ասել է․ «Նա կապվեց ինձ հետ ու ասաց, որ կարծում է՝ պետք է աչքի անցկացնեմ սցենարը»։

«Ես կարդացել եմ ու պետք է ասեմ՝ սիրահարվել եմ սցենարին։ Գուցե դու և որդիդ որոշեք մասնակցել»,- դերասանի խոսքով՝ ասել է ռեժիսորը։

Կատակերգությունը կինովարձույթում կհայտնվի օգոստոսի 7-ին։