Բոբ Դիլանը պատմական ռեկորդ է սահմանել

Ամերիկացի հայտնի երգիչ, երգահան Բոբ Դիլանը դարձել է Billboard-ի պատմության մեջ առաջին արտիստը, որի ալբոմները յոթ տասնամյակ անընդմեջ հայտնվել են  լավագույն 40-ում։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, նրա ձայնասկավառակները հիթ-շքերում են 1960-ականներից 2020 թվական։ Դիլանի նոր՝ Rough and rowdy ways ալբոմը հայտնվել է Billboard-ի առաջին տասնյակում։ Այն թողարկվել էր հունիսի 19-ին։

Բոբ Դիլանն ընդհանուր թողարկել է 23 ալբոմ, թոփ-40-ում հայտնվել են 50 անգամ։

Billboard-ի վարկանիշն առաջին անգամ Բոբ Դիլանը գլխավորել է 1974 թվականին Planet waves ալբոմով։