Դառնալով Vogue-ի սեպտեմբերյան համարի խմբագիրը՝ Մեգան Մարքլը հարցազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի հետ։
Հարցազրույցի ընթացքում Միշել Օբաման կիսվել է՝ որքան դժվարությունների միջով են անցել իր երեխաները Բարակ Օբամայի նախագահության տարիներին։
Միշելի խոսքով՝ իր համար կյանքում ամենամեծ ու դժվար փորձությունը երեխաներին ազատություն շնորհելն էր։
Նախկին Առաջին տիկինը անկեղծանում է, որ յուրաքանչյուր մոր համար դա մեծ փորձություն է, սակայն իրենց նման կանանց համար այն կրկնակի դժվար է։
«Նախագահի կամ թագավորական ընտանիքի երեխաներն ավելի շատ թշնամիներ ունեն, քան մյուսները։ Նրանք մանկուց դատապարտված են արդարացնել մեր հույսերն ու սպասելիքները։ Նրանց սխալ քայլը վնասում է նաև մեզ։
Իմ ամենակարևոր խորհուրդն այն է, որ երեխաները պետք է միշտ առաջին տեղում լինեն մոր կյանքում»,- Մարքլի հետ զրույցի ընթացքում ասել է Միշել Օբաման։