«Ինչու՞ է ինչ-որ մեկն ապրում առանց ներքին բարոյականության, իսկ մյուսի մոտ այն չափազանց շատ է»․ Լիլիթ Բասյանի անկեղծ գրառումը

Հայտնի սննդաբան Լիլիթ Բասյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով ու իր մտքերով։ Լիլիթը Ծաղկաձորում անցկացրած օրվա լուսանկարներին կից գրել է․

«Իմ հոգու մոնոլոգը. Ստեղծիր և եղիր ստեղծող, ներիր և կլինես ներված։
Երբեմն մտածում եմ կյանքի մասին և ինձ հարցնում եմ` ի՞նչ ասել է մարդ լինել։
Այո, մենք բոլորս մարդիկ ենք, բայց արդյոք ամեն մեկի մեջ ապրում է մարդու։ Բոլորն իրենց սրտում մեղք ունեն, բայց արդյո՞ք բոլորն են ունակ իրենց խոստովանել, որ սխալ են եղել։
Ինչու՞ է ինչ-որ մեկն ապրում առանց ներքին բարոյականության, իսկ մյուսի մոտ այն չափազանց շատ է։ Ինչու բոլորը կարող են դատել, երբ բոլորն են մեղսավոր։
Իսկ դուք մտածե՞լ եք` ինչ աշխարհում ենք մենք մեծացնում մեր երեխաներին»: