Աստղերի լուսանկարներին նայելիս միանգամից կարելի է հասկանալ՝ նրանցից ովքեր են ամառային հանգիստն անցկացրել լողափում, որովհետև նրանցից մի քանիսը խուսափում են արևայրուքից և թաքնվում են ամառային բարկ արևից։
Նրանցից մեկը Դիտա ֆոն Թիզն է։ Հայկական արմատներով այս սեքսուալ գեղեցկուհուն երբեք չեք տեսնի լողափում, որովհետև նրան չի կարելի արևայրուք ստանալ։
Պրոդյուսերն արգելել է գեղեցկուհուն սևանալ, որովհետև մաշկի ձյուաճերմակ գույնը Դիտայի կերպարի կարևոր մասն է կազմում։
Իր մաշկի սփրթնած գույնը չի ցանկանում փոխել նաև Շարլիզ Թերոնը, որովհետև կարծում է, որ այն իրեն արիստոկրատիզմ ու շարմ է հաղորդում։
Աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան, սակայն, խենթանում է արևայրուքով կանանց համար, բայց իր առողջական խնդիրների պատճառով նա զրկված է արևի տակ մնալու հաճույքից։
Լեդի Գագան արևայրուք ընդունել է կյանքում մեկ անգամ՝ պատանի տարիքում, և ստացված այրվածքներն այնքան խորն են եղել, որ նրա մաշկի վրա մնացել են սպիներ։