«Կյանքի լավագույն ծննդյան օրն հենց այսպիսին է»․ ինչպե՞ս է Գոհար Ավետիսյանն անցկացրել ծննդյան տոնը

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանը երեկ նշել է ծննդյան օրը։ Դիմահարդարն իր օրն անցկացրել է հիվանդանոցում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գոհարը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին․ երեխան ծնվել է բնական ճանապարհով։

Գոհարը Ինստագրամի իր էջի Սթորի բաժնում հայտնել էր, որ իրեն լավ է զգում և որ շատ երջանիկ է։

«Կյանքի լավագույն ծննդյան օրն հենց այսպիսին է։ Շատ բաներ եմ ցանկանում ասել, բայց ես գնացի կաթ փնտրելու։ Ես այնքան երջանիկ եմ»,- գրել է Գոհարը իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարին կից, որում նա նորածին որդու հետ է։

Լուսանկարի մեկնաբանության բաժնում շատերը շտապել են շնորհավորել Գոհարին ծննդյան օրվա կապակցությամբ, նրանց թվում են եղել նաև դիմահարդարի հայտնի ընկերներն ու գործընկերները։