«Հասցրի վարակվել կորոնավիրուսով և լավանալ». Հովհաննես Դավթյան

Դերասան, հումորիստ Հովհաննես Դավթյանն իր օրերս հրապարակված նոր Stand Up-ում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով և արդեն հասցրել է ապաքինվել:

Դերասանն իր խոսքում նշում է, որ պարզապես չի հանրայնացրել իր հիվանդությունը՝ ավելորդ ուշադրության չարժանալու համար:
Մենք կապ հաստատեցինք Հովհաննեսի հետ՝ հիվանդության ընթացքի և բուժման մասին տեղեկություններ ստանալու համար, սակայն դերասանը չցանկացավ մանրամասնել՝ ասելով, որ ինչ ցանկացել է ասել, արդեն իսկ արել է իր տեսանյութում։