Ջորդին Վուդսը Քայլի Ջեների թշնամին է

Մոդել Ջորդին Վուդսը մտերիմ հարաբերությունների մեջ էր Քարդաշյան քույրերի հետ, իսկ Քայլի Ջեների հետ նրանք անբաժան ընկերուհիներ էին դեռ դպրոցական տարիքից։ Սակայն նրանց հարաբերությունները փչացան, երբ մոդելին լուսանկարեցին Քլոե Քարդաշյանի ամուսնու և դստեր հոր՝ Տրիստան Թոմփսոնի հետ համբուրվելիս։
Այս համբույրի պատճառով Քլոեն և Տրիստանը ամուսնալուծվեցին, իսկ Ջորդին դարձավ Քարդաշյան քույրերի թշնամին։ Միայն Քայլին էր, որ շարունակում էր շփվել նախկին ընկերուհու հետ։
Բայց օրեր առաջ Քայլին նույնպես միացավ քույրերին ու դադարեցրեց իր շփումը Ջորդինի հետ՝ նրան անվանելով էժանագին դավաճան։
«Նա մեր ընտանիքի լավ ընկերն էր։ Համբուրվելով Տրիստանի հետ՝ նա չմտածեց Քլոեի կամ նրա փոքր դստեր մասին։ Ես երկար ժամանակ շփվում էի Ջորդինի հետ, որովհետև նա իրեն ներկայացնում էր զոհի կարգավիճակում՝ մեղադրելով ամեն ինչում Տրիստանին։ Միայն վերջերս ես հասկացա, որ Ջորդին, իրականում, զոհ չէ, և նա լավ հասկանում էր, որ իր այդ քայլով ոչնչացնում է քրոջս երիտասարդ ընտանիքը։ Հիմա նա նաև իմ թշնամին է»,- ասել է Քայլի Ջեները։