Vogue-ը ներկայացրել է Ջամբատիստա Վալլիի նոր ու շքեղ հավաքածուն

Իտալացի մոդելիեր Ջամբատիստա Վալլին միշտ աչքի է ընկել յուրահատուկ մոտեցմամբ ու խելահեղ նորարարություններով նորձևության ոլորտում:
Նրա մոդելավորած զգեստները միշտ տարբերվում են ու ամեն անգամ զարմացնում են նորովի: Դիզայների նոր հավաքածուն ներկայացվել է օնլայն։ Հավաքածուում ներառված է 11 զգետս։
Դիզայները հավատարիմ է մնացել իր բրենդի լավագույն ավանդույթներին և դրանք լրացնելով այժմյան հոտաքրիր լուծումներով՝ ստեղծել շքեղ, էլեգանտ և գեղեցիկ հավաքածու:
Այն տեղ է գտել նաև հեղինակավոր Vogue ամսագրում։