Դիանա Տոռեսը լողազգեստով լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի Դիանա Տոռեսը, ով նկարահանվել է «Կինստագրամ» սիթքոմում, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Դիանան կերպարանք է ընդունել լողավազանի հարակից տարածքում։ Նա կրում է լողազգեստ և գունավոր վերնազգեստ։ Դերասանուհին հավաքել է վարսերը, նախընտրել՝ նվազագույն  շպար։

Հրապարակմանը կից Դիանան իր հետևորդներից հետաքրքրվել է․ «Իսկ դուք սիրում ե՞ք լողավազաններ գնալ»։ Ապա նաև տեղեկացրել, որ շատ կցանկանար մեկնել Բրազիլիա հանգստի նպատակով։