Որտե՞ղ են հանգստանում Քայլի ու Քենդալ Ջեններները․ մանրամասներ ու լուսանկարներ աստղային քույրերի արձակուրդից

Ինքնամեկուսացման երկար շրջանից հետո 22-ամյա Քայլի Ջենները և նրա 24-ամյա քույրը՝ Քենդալը որոշել են ճանապարհորդել և հանգստանալ։ Քույրերը որոշել են արձակուրդը միասին անցկացնել:

Հանգստյան օրերի ընթացքում Քայլին իր երկու տարեկան դստեր՝ Սթորմիի և ավագ քրոջ հետ մեկնել է Յուտա նահանգի Ամանգիրի շքեղ հանգստավայր: Հյուրանոցը, որում հանգստանում են հայտնի աստղային ընտանիքի ներկայացուցիչները, տեղակայված է Grand Escalante ազգային հուշարձանի անապատում: Երեկոյան ողջ տարածքը գեղեցիկ լուսավորվում է լապտերներով, և մարդիկ կարող են վայելել բնության գեղեցկությունն անմիջապես հյուրանոցի սենյակներից, որոնք ունեն հսկայական պատուհաններ: Այս վայրը շատ սիրված է հայտնի մարդկանց կողմից։ Ջասթին  Բիբերը և նրա կինը՝ Հեյլին, անցյալ ամիս նունպես իրենց հանգիստն այդտեղ էին վայելում։