Բրնձի բուժիշ ու հրաշագործ հատկանիշների մասին գիտեն ողջ աշխարհում։
Նորվեգացիները բրինձն օգտագործում են որպես հոգեկան վիճակը հավասարակշռող միջոց։ Ամերիկացիները գտնում են, որ այն անհրաժեշտ է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար։
Չինաստանում ընդունված է վաղ առավոտյան ուտել հում բրնձահատիկ, ընդ որում, ճիշտ այնքան, որքան ուտողի տարիքն է։ Համարվում է, որ դա օգտակար է երիկամների և միզապարկի համար։
Բրնձով յոթօրյա դիետան շատ արդյունավետ է և չի վնասում առողջությանը։ Ամենօրյա սննդակարգը պիտի բաղկացած լինի 500 գրամ բրնձից ու խաշած մսից, բանջարեղենից և մրգերից:
Պետք է բրինձը և բանջարեղենը համեմել ձիթապտղի յուղով ու սոյայի սոուսով:
Կարելի է խմել ոչ քաղցր հյութեր, առանց շաքարի կանաչ թեյ, չգազավորված ջուր:
Նման սննդակարգը դեպքում դուք չէք ունենա քաղցի զգացում: Անգամ փոքր չափաբաժնով խաշած բրինձը ձեզ մոտ դեռ երկար ժամանակ կպահպանի հագեցվածության զգացումը:
Ընդ որում, շաբաթվա ընթացքում հնարավոր է 3-ից 5 կգ նիհարել:
Կրկնակի կուրսը կարելի է անցկացնել երկու շաբաթից ոչ շուտ:
24-ամյա ամերիկուհին՝ Քորթնի Մայերսը, ամեն ամսվա մեջ 7 օր հետևում է այս սննդակարգին։
7 ամիս անց նա կիսվել է արդյունքներով։