Նաստյա Կամենսկիխի նոր, գեղեցիկ լուսանկարներն ու անկեղծ գրառումը

Նաստյա Կամենսկիխը նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում ու դրանց կից կիսվել իր մտքերով՝ խորհուրդ տալով երկրպագուներին գնահատել կյանքը։ Երգչուհին գրել է․

«Որքա՜ն երջանկություն կա պարզ իրերի մեջ՝ բնության մեջ գտնվելու, մաքուր օդ շնչելու, հանգիստ և խաղաղ զգալու մեջ: Հատապտուղները քաղել և ուտել հենց պարտեզից, ծիծաղել, համբուրել սիրելիներին և երեկոյան միասին թեյ խմել։ Կյանքն այստեղ է և հիմա: Հենց այս վայրկյանին: Պարզապես զգացե՛ք այն»։