Մենչը ցույց է տվել, թե ինչպիսին էին 1998 թվականին նա, Հայկոն և Գրիշա Աղախանյանը

Արմեն (Մենչ) Պետրոսյանը շարունակում է իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել արխիվային կադրերով։ Պրոդյուսեր, հումորիստ Մենչը լուսանկար է հրապարակել, որտեղ նրա հետ են նաև Գրիշա Աղախանյանը, Հայկոն և այլք։

Արմեն Պետրոսյանը լուսանկարին կից գրել է․ «Հին նկարների շարքը շարունակվում է։ 1998 թվական, Լոս Անջելես»։ Նայելով Մենչի լուսանկարին, ակնառու երևում է, թե որքան են տարիների ընթացքում փոխվել թե՛ նա, թե՛ Հայկոն ու Գրիշա Աղախանյանը։