Նաստյա Իվլևան ու Էլջեյը նշել են ամուսնության առաջին տարին․ խնջույքի լուսանկարներն ու հաղորդավարուհու գրառումը

Հայտնի բլոգեր, հաղորդավարուհի Նաստյա Իվլեևան ու ռեփեր Էլջեյը նշել են ամուսնության առաջին տարին։ Հաղորդավարուհի իր ինստագրամյան միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել այդ օրվա պատվին կազմակերպված խնջույքից։

Հրավիրված են եղել նրանց ընկերներն ու հայտնի մարդիկ։ Նաստյան լուսանկարներին կից գրել է, որ չի սիրում շատ խոսել ու կիսվել անձնական կյանքի մասին մանրամասներով, բայց որոշել է ցույց տալ իրենց ուրախ խնջույքի լուսանկարները։ Հաղորդավարուհին նշել է, որ ընտանեկան երջանկությունը լռություն է սիրում։