Լերա Կուդրյավցևան ու փոքրիկ դուստրը՝ միանման լողազգեստներով․ երկրպագուները բարձր են գնահատել լուսանկարները

Լերա Կուդրյավցևան դստեր՝ Մաշայի հետ լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում։ Հայտնի հաղորդավարուհին ու փոքրիկը լուսանկարվել են միանման լողազգեստներով։

Լերայի հետևորդները շատ են սիրում Մաշային ու միշտ մեկնաբանություններում նշում, որ կցանկանային ավելի հաճախ տեսնել փոքրիկի լուսանկարները։ Լերան այս անգամ ևս չի մերժել նրանց խնդրանքներն ու երկրպագուների հետ կիսվել գեղեցիկ կադրերով։