Կիևյան «Դինամո» խմբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ 34-ամյա Արտեմ Միլևսկին, հարցազրույցում պատմել է իր կյանքում եղած բոլոր կանանց մասին՝ առանձնացնելով Թինա Կանդելակիին:
Միլևսկին պատմել է, որ 2006 թվականին Կանդելակին սկսել է սիրաշահել իրեն հարցազրույցի ժամանակ, ինչի շնորհիվ էլ սկսվել է նրանց սիրավեպը:
Արտեմը պնդմամբ՝ Կանդելակին իր կյանքի ամենակրքոտ, տաքարյուն ու սեքսուալ կինն է եղել: Միլևսկին խոստովանում է՝ եթե նման կին կարողանա գտնել, ապա միանգամից կամուսնանա:
Սակայն Կանդելակին, ով հիմա ամուսնացած է լուրջ ձեռնարկատիրոջ հետ, բացասաբար է արձագանքել նախկին սիրեկանի այս անկեղծ խոստովանությանը:
«Բարեբախտաբար, ես գտել եմ իմ իդեալական տղամարդուն: Որքան տհաճ է տեսնել, որ հասուն տղամարդը ինքնահաստատվելու համար ի լուր աշխարհի կարող է հայտարարել ձեր ինտիմ հարաբերությունների մասին: Ինձ թվում էր նման մանկամիտներ իմ կյանքում եղել են միայն դպրոցական տարիներին»,- ասել է Կանդելակին: