Իրնա Շեյքի և Բրեդլի Կուպերի ամուսնալուծության պատճառով ամենից շատ տուժեց Լեդի Գագան։ Միլիոնավոր երկրպագուներ կարծում էին, որ նա սիրավեպի մեջ է Կուպերի հետ։ Այդպես էր մտածում նաև Իրինա Շեյքը։ Հենց այս կասկածներն էլ դարձան աստղային զույգի բաժանման պատճառը։
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Շեյքի երկրպագուները հեղեղում են Լեդի Գագայի ինստագրամյան էջը վիրավորական մեկնաբանություններով, մեղադրանքներով ու քննադատություններով՝ մեղադրելով նրան Իրինայի և Բրեդլիի ընտանիքի կործանման մեջ։
Բայց օրեր առաջ Լեդի Գագան հանրությանն է ներկայացել իր նոր սիրեցյալին։ Պապարացիները լուսանկարել են զույգի կրքոտ համբույրը։
Լեդի Գագայի հմայիչ սիրեցյալը 37-ամյա Դենն է, ով արդեն մեկ տարի է աշխատում է երգչուհու հետ։ Դենը հնչյունային ռեժիսոր է։
Երկրպագուները կարծում են, որ զույգի համբույրն անկեղծ չէ, և Լեդի Գագան այդ քայլին դիմել է Բրեդլի Կուպերի հետ կապված սկանդալից հեռու մնալու համար։