Էմմա Մկրտչյանը վերջերս հաճախ է ուրախացնում իր երկրպագուներին՝ սոց ցանցերի իր էջերում նոր ֆոտոշարքեր հրապարակելով։ Այս անգամ դերասանուհին ներկայացել է նուրբ, գեղեցիկ կերպարով և սպիտակ զգեստով, իսկ լուսանկարներն արվել են Սևանա լճի ափին։
Դերասանուհին հրապարակումներից մեկին կից գրել է գրող Սյունե Սևադայի «Կախվածություն» գրքից մի փոքրիկ հատված․ «Զգացմունքի տեր մարդիկ էլ փրփրում են, խփվում կարծրացած ցեխին ու ի վերջո հետ քաշվում։ Բայց հողագույն աչքերն անընդհատ ստիպում են վերադառնալ, էլի խփվել բնավորությանն ու սովորել հունից դուրս չգալ ու ափերը չտրորել․․․»։