Կիրակին հագեցած է եղել Լիլուի համար․ երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ

Լիլուն կիրակի օրն անցկացրել է բավականին ակտիվ՝ զբոսնելով, գնումներ կատարելով ամուսնու հետ, իսկ այդ ամենից հետո նաև նրա հետ ռեստորանում ճաշելով։

Շուտով երկրորդ անգամ մայրանալ պատրաստվող երգչուհին շատ ակտիվ է ու չի սահմանափակվում տանը նստելով։ Նրա ամուսինը՝ ամերիկաբնակ դերասան Արկադի Վարդանյանն էլ աջակցում է կնոջ գաղափարերին ու զույգը միասին հաճախ է գնումների ու զբոսանքի գնում։ Իսկ Լիլուն նոր ու գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում իրենց կյանքից և ուրախացնում երկրպագուներին։ Երգչուհին այս լուսանկարներին կից նշել է, որ գնումներ կատարելն իր ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։