«Հպարտանում եմ իմ արմատներով»․ Աննա Եգոյանի հայկական տարազով նոր լուսանկարը հիացրել է նրա հետևորդներին

Սիրված ասմունքող, դերասանուհի Աննա Եգոյանն իր ինստագրամյան միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել, որը հիացրել է ոչ միայն նրա հայազգի հետևորդներին, այլև այլ ազգերի ներկայացուցիչներին։

Աննան լուսանկարվել է հայկական տարազով, գեղեցիկ արծաթյա զարդերով և շատ նուրբ դիմահարդարմամբ։ Նրա ինստագրամյան հետևորդները բարձր են գնահատել լուսանկարն ու մեկնաբանություններում բազմաթիվ ջերմ խոսքեր ու հաճոյախոսություններ գրել գեղեցկուհուն։

Լուսանկարին կից Աննան գրել է․ «Իմ սիրելի ասացվածքներից մեկն է․ «Կարողացի՛ր քայլել ժամանակին համընթաց՝ հարգելով քո ժողովրդի ավանդույթները»։ Ես հայուհի եմ: Իմ երակներում նաև ասորական արյուն է հոսում և ես հպարտանում եմ իմ արմատներով: Ժամանակները փոխվում են, աշխարհը կանգ չի առնում և ամեն նոր օրը առաջընթացի ևս մեկ քայլի է: Բայց դա ինձ չի խանգարում հետևել իմ ժողովրդի ավանդույթներին: Լուսանկարում ես հայկական ավանդական հագուստով եմ, որը կոչվում է տարազ։ Ինձ համար սա շատ կարևոր օր էր՝ լցված հրաշքով, աներևակայելի էներգիայով և մոգությամբ»։