«Ժորիկ, մերոնքականներից չեն գողանում»․ ի՞նչն է միավորել Միխայիլ Գալուստյանին, Քիմ Քարդաշյանին և Գարիկ Մարտիրոսյանին

Շոումեն, դերասան Միխայիլ Գալուստյանն Ինստագրամի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է «գողանում» Քիմ Քարդաշյանի միլիոնավոր հետևորդներին։

«Փողոցային հատուկ մոգություն՝ մեր ժամանակների մեծագույն իլյուզիոնիստ մաեստրո Գալուստինիից: Եվ նրա՝ Քիմ Քարդաշյանի հետևորդներին գողանալու հնարքը: Հնարքին պետք է մանրակրկիտ պատրաստվել, մի փորձեք կրկնել տանը»,- կատակել է Միխայիլ Գալուստյանը:

Զվարճալի տեսանյութն անտարբեր չի թողել հայտնի հումորիստի ինստագրամյան հետևորդնեին՝ այդ թվում նաև Գարիկ Մարտիրոսյանին:
«Ժորիկ, ի՞նչ ես անում, Վասյա։ Մերոնքականներից չեն գողանում»,- տեսանյութի մեկնաբանությունում գրել է Գարիկը:

Նշենք, որ Ինստագրամում Քիմ Քարդաշյանը 179 միլիոնից ավելի հետևորդ ունի, Միխայիլ Գալուստյանի հետևորդների թիվը 12 միլիոն է։