Նրբագեղ ու էլեգանտ․ Քրիստեն Ստյուարտի նոր ֆոտոշարքը

Vanity Fair ամսագրում Քրիստեն Ստյուարտը ներկայացել է կանացի ու նրբագեղ կերպարով՝ արժանանալով բազմաթիվ երկրպագուների համակրանքին։
Հարցազրույցում Քրիստեն Ստյուարտը խոստովանել է, որ երկար ժամանակ է, ինչ իրեն չէր զգում կին։
Բիսեքսուալ դերասանուհին անկեղծանում է, որ իր կին զուգընկերների կողքին դառնում է ուժեղ ու իշխող, իսկ տղամարդկանց կողքին՝ փխրուն ու անպաշտպան։
Երկար ժամանակ է, ինչ Ստյուարտը սիրային հարաբերությունների մեջ է իր մտերիմ ընկերուհու հետ։
Սակայն հարցազրույցում Ստյուարտն ակնարկեց, որ բաժանվել է իր սիրելիից ու պատրաստվում է նոր կյանք սկսել․
«Ես հոգնել եմ ուժեղ լինելուց․ հիմա, իսկապես, ինչ-որ մեկի պաշտպանության կարիքն ունեմ։ Հոգեբանս պնդում է, որ բիսեքսուալ մարդկանց հատուկ են նման փոփոխական ցանկությունները։ Միգուցե որոշ ժամանակ անց կրկին վերադառնամ իմ հին կողմնորոշումներին։ Բայց հիմա ես նախընտրում եմ լինել կին»,- ասել է Քրիստեն Ստյուարտը։