Վայնոնա Ռայդերը խոստովանել է՝ Հոլոքոստի սարսափները երեխա ժամանակվանից հետապնդում են իրեն

Հոլիվուդյան դերասանուհի Վայնոնա Ռայդերը պատմել է, որ մանուկ ժամանակվանից իրեն հետապնդել են Հոլոքոստի սարսափները. դերասանուհին մանրամասնել է, որ հոր ծնողներն այդ ոճրագործության զոհերից են:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 48-ամյա Ռայդերի խոսքով՝ փոքր ժամանակ ինքը քնում էր ծնողների դռան մոտ՝ վախենալով, որ նրանց կարող են առևանգել:

«Կարծում եմ՝ այդ ամենը եկել է նրանից, որ չափից շատ եմ լսել համակենտրոնացման ճամբարներում կատարվածի մասին: Ես սարսափում էի միայն այն մտքից, որ կարող եմ բաժանվել ծնողներիցս»,- ասել է դերասանուհին, որի խոսքով՝ մայրական պապը  զոհվել է նացիստների դեմ պայքարում, իսկ հայրական կողմը մահացել է համակենտրոնացման ճամբարներում:

«Ես շնորհակալ եմ ծնողներիս ինձ ճշմարտությունը պատմելու համար, սակայն նրանք դրա համար պետք է ճիշտ ժամանակ ընտրեին, քանի որ այդ ամենն այնքան սոսկալի է»,- ընդգծել է Ռայդերը: