Լուիզայի, Լիլիի, Տոմայի և Սոնայի զվարճալի տեսանյութը

Լուիզա Ներսիսյանի, Լիլի Մորտոյի, Տոմա Պետրոսյանի ու Սոնա Մաթևոսյանի նոր զվարճալի տեսանյութը բուռն արձագանք է գտել նրանց ինստագրամյան հետևորդների շրջանում։

Tik Tok-ում շատ տարբեր չելենջներ են շրջանառվում, որոնց մի մասը նաև հայտնվում է Ինստագրամում։ Այսպիսով՝ չորս գեղեցկուհիները որոշել են կրկնել դրանցից մեկը, բայց ամեն ինչ չի ընթացել այնպես, ինչպես պլանավորված էր, որովհետև Լիլին ընթացում ընկել է գետնին, բայց դա միայն ավելի զվարճալի է դարձրել տեսանյութը։