Երգչուհի Անիտա Ցոյը հաղթահարել է կորոնավիրուսը

Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյը ապաքինվել է կորոնավիրուսից: Ցոյն այս մասին հայտնել է Ինստագրամի իր պաշտոնական էջում։

«Բարևներ, իմ սիրելիներ, բարևներ, իմ սքանչելիներ: Այսօրվա առավոտը բազմաթիվ հրաշալի, դրական լուրեր բերեց: Կորոնավիրուսի իմ թեստը բացասական է, այսինքն՝ այժմ ես վարակակիր չեմ և շուտով կարող եմ տուն վերադառնալ»,- ասում է երգչուհին տեսանյութում:

Նա ընդգծում է, որ հավանաբար ևս մի քանի հետազոտություն կանցնի  և երկուշաբթի օրը կլինի տանը: Անիտան լավ տրամադրություն է մաղթում բոլորին և հույս հայտնում, որ ամեն բան լավ կլինի:

Ավելի վաղ երգչուհու մամուլի քարտուղար Աննա Կրուժելը հայտնել էր, որ վարակման առաջին իսկ օրից Անիտա Ցոյը ինքնամեկուսացվել է և պահպանել անվտանգության բոլոր կանոնները: