Ի՞նչ նոր մասնագիտություն է ուսումնասիրում երգչուհի Սվետլանա Լոբոդան

Սվետլանա Լոբոդան իր երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարներով ու հայտնել, որ նոր մասնագիտություն է ուսումնասիրում։ Երգչուհին գրել է․

«Համաճարակը փոփոխություններ է մտցրել բոլորիս ժամանակացույցի և կյանքի ռիթմի մեջ: Սկզբում անհարմար էր առանց աշխատանքի, առանց սովորական հաղորդակցության, արագության, բայց շատ շուտով թեթևություն իր հայտ եկավ և ցանկություն կար կանգ առնելու և նոր բան փորձելու: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ դերասանական վարպետություն եմ ուսումնասիրում և այն ինձ գրավում է: Ես շատ եմ կարդում, երեխաների հետ ժամանակ եմ անցկացնում: Վայելում եմ իմ կյանքի յուրաքանչյուր պահը, կարծես հենց հիմա եմ գիտակցել ժամանակի յուրաքանչյուր րոպեն: Ասում են, որ հանդիսատեսին հուզելու համար, դերասանն իր մեջ պետք է կուտակի հազարավոր չթափված արցունքներ: Հավանաբար կյանքում էլ է այդպես՝ այն զգալու համար հարկավոր է ներսումդ կուտակել հազարավոր չնախատեսված օրեր»: