Իլոն Մասկը կասկածվում է դերասանուհի Էմբեր Հերդին ծեծելու մեջ

Ինչպես հայտնի է, դերասանուհի Էմբեր Հերդն ավելի վաղ հայտարարել էր, որ 2016-ի մայիսի 21-ին ընտանեկան բռնության զոհ է դարձել նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի կողմից։ Իբրև նա իր վրա է նետել բջջային հեռախոսը, ինչից հետո աստղի դեմքին կապտուկներ ու քերծվածքներ են մնացել։

Սակայն առանձնատան աշխատակից Թրինիթի Էսպարզան հայտնել է, որ ենթադրյալ հարձակումից հետո դերասանուհու դեմքին ոչ մի վնասվածք չի տեսել։ Նրա խոսքով՝ այն հայտնվել է միայն մեկ շաբաթ անց. այս պահին Դեփը հեռացել է երկրից։

Շենքի անվտանգության աշխատակիցը՝ Ալեխանդրո Ռոմերոն, պատմել է, որ այդ ժամանակ Հերդի մոտ բազմաթիվ անգամներ եկել է Իլոն Մասկը։ Ռոմերոն պարզաբանել է, որ միլիարդատերը երկու շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել է դերասանուհուն։ Նա միշտ եկել է մոտավորապես գիշերվա ժամը 11-ին։ Հենց այդ շրջանում էլ դերասանուհու դեմքին հարվածների հետքեր են հայտնվել։

Հուլիսին Ջոնի Դեփի փաստաբանները հայտարարարել են, որ Էմբեր Հերդն արտամուսնական կապեր է ունեցել SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկի և Ջեյմս Ֆրանկոյի հետ, երբ դեռ հարաբերություններ է ունեցել Դեփի հետ։ Իր հերթին Հերդը պատասխանել է, որ ինքը տառապել է «Դեփի ենթադրյալ պարանոյայի և սխալ համոզմունքի պատճառով», թե ինքն ամուսնության ընթացքում անհավատարիմ է եղել։