«Կարող եք ինձ չսիրել դրա համար, ես թույլ եմ տալիս»․ Քսենյա Սոբչակի կոշտ քննադատությունն ու վիրավորական գրառումը

Քսենյա Սոբչակը միշտ ուշադրության կենտրոնում է իր սուր արտահայտությունների ու սկանդալային հաղորդումների շնորհիվ։ Այս անգամ հայտնի հաղորդավարուհին իր ինստագրամյան էջում բավականին կոշտ, անգամ վիրավորական քննադատության է արժանացրել այն մարդկանց, որոնք զուրկ են հումորի զգացումից, ինչպես նաև անդրադարձել այլ հատկանիշներից զուրկ մարդկանց ևս։ Քսենյան լուսանկար է հրապարակել ու դրան կից գրել․

«Ես դյուրագրգիռ եմ, լարված, ինքնատիրապետումս արագ կորցնող և կատեգորիկ: Ատում եմ հիմարներին։ Հավատում եմ, որ հնարավոր է և անհրաժեշտ է կատակել ցանկացած, անգամ ողբերգական թեմաների շուրջ: Բայց առաջին հերթին պետք է կարողանաք ինքներդ ձեզ վրա ծիծաղել: Ինչը ես անում եմ անընդհատ: Բոլորին, ովքեր հումորը համարում են «ոչ տեղին»՝ միջնամատ եմ ուղարկում: Ծիծաղը միշտ տեղին է: Հատկապես գերեզմանատանը, վագոնում և վերակենդանացման բաժանմունքում: Էլ ի՞նչ ասեմ։ Տանել չեմ կարողանում նրանց, ովքեր դանդաղ են մատծում, կեղծավոր են և հումորի զգացումից զուրկ․ նրանք հաշմանդամներ են։ Կարո՞ղ եք ինձ չսիրել դրա համար: Կարող եք, ես դա թույլ եմ տալիս»։