Իրինա Շեյքը նկարահանվել է գովազդային արշավում Էլիզաբեթ Հարլիի որդու հետ

Կորոնավիրուսի համավարակի մտցրած սահմանափակումներից առաջ նկարահանված Pat McGrath Labs ապրանքանիշի գովազդային արշավի կադրերը հայտնվել են համացանցում: Իսկ Pat McGrath-ի նոր արտադրանքի մասին տեսանյութերից մեկի մոդելներն են 34-ամյա Իրինա Շեյքը և Էլիզաբեթ Հարլիի 18-ամյա որդին՝ Դամիանը: Անցյալ տարի երիտասարդը կնքել է իր առաջին գովազդային պայմանագիրը՝ նկարահանվելով նույն կոսմետիկ ապրանքանիշի գովազդի համար:

55-ամյա դերասանուհին Էլիզաբեթ Հարլին աջակցում է որդուն՝ մոդելային կարիերա սկսելու գործում։ Մեկ ամիս առաջ նա և Դամիանը ցնցված էին երիտասարդի հոր՝ 55-ամյա միլիոնատեր Սթիվ Բինգի մահվան պատճառով: Տղամարդը ինքնասպանություն էր գործել՝ նետվելով Լոս Անջելեսի տան 27-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից: