«Լոս Անջելեսում դարձյալ փակվեցին հասարակական վայրերը»․ Արմինկան պատմել է ԱՄՆ-ում տիրող իրավիճակի մասին

Ամերիկաբնակ երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում ու դրան կից գրառում կատարել, պատմելով կորոնավիրուսային համավարակի պատճառով ԱՄՆ-ում տիրող իրավիճակի մասին։
«Լոս Անջելեսում դարձյալ փակվեցին հասարակական վայրերը: Ու էս ամենի մեջ ամենատխուր փաստն ինձ համար մնում է եկեղեցու փակվելն ու Պատարագի դադարեցումը։ Դպրոցներում դասերը չվերսկսելու մասին վախենում եմ անգամ մտածել․․․»,- գրել է Արմինկան։