«Մի շեղվեք ճանապարհից»․ Լիլիթ Բասյանը մի փոքրիկ հատված է ներկայացրել իր գրքից

Լիլիթ Բասյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով։ Հայտնի սննդաբանը «Նոր կյանք նոր մարմնում» անունով գիրք է գրում, որից մի փոքրիկ հատված էլ գրել է լուսանկարին կից․

«Հաճախ, սկսելով նիհարել, մեր մեջ շատ ուժ ու վստահություն կա և թվում է՝ կհասնենք բարձունքին։ Սակայն կողքից անընդհատ մեզ ներշնչում են՝ ինչու է դա պետք, քանի երիտասարդ ենք, պետք է վայելենք կյանքը, ինչու մեզ զրկենք սննդի հաճույքից, ինչու նման զոհաբերությունների գնանք։ Արդյունքում կանանց մեծ մասը կանգ է առնում ճանապարհի կեսից, փոխում որոշումը։
Թույլ տվեք ձեզ հավատալ ձեզ և կտեսնեք, թե ինչպես եք ուժ գտնում հասնելու ձեր երազանքին։ Մի շեղվեք ճանապարհից։ Գլխավորը՝ շարժվեք, թեկուզ փոքր քայլերով, սակայն եթե դուք շարժման մեջ եք, ուրեմն՝ ուժեղ եք»։