Էմմա Մկրտչյանը շարունակում է ուրախացնել իր հետևորդներին՝ նոր լուսանկարներով։ Դերասանուհին այս անգամ գեղեցիկ լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում և դրան կից գրել․
«Սիրում եմ կյանքը, իսկ ակնոց կրում եմ, որովհետև այդպես ավելի պայծառ են նրա գույները, ես նկարիչն եմ իմ կյանքի կտավի, և որքան վառ երևակայեմ, այդքան կխառնեմ գույներն իրար, իմ գունապնակում մի ամբողջ անծայրածիր տիեզերք է։ Մի թողեք, որ մարդիկ խամրեցնեն ձեր կյանքի գույները։ Դարձեք մասնիկն իմ նկարած կտավի, սեր տվեք շատ և ես այն կրկնապատիկ կվերադարձնեմ ձեզ»։