Ի՞նչ ճառով է հանդես եկել Մեգան Մարքլը Girl Up Leadership Summit-ի առցանց գագաթնաժողովին

Մեգան Մարկլը մասնակցել է Girl Up Leadership Summit-ի առցանց գագաթնաժողովին։ Միջոցառումը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի կողմից, ստեղծվել է դեռահաս աղջիկների խնդիրներով զբաղվող կազմակերպություններին աջակցելու համար։

«Դուք պետք է հասկանաք, որ առցանց աշխարհը կարող է ինչպես օգնել, այնպես էլ վնասել: Մենք չպետք է գործենք հօգուտ ոչնչացման։ Պետք է միմյանց աջակցենք: Պարզապես դա անելու համար օգտագործեք ձեր ձայնը առցանց և դրա սահմաններից դուրս: Բացասական հայտարարություններ միշտ կլսեք: Երբեմն այդ ձայները չափազանց բարձր կթվան։ Օգտագործեք ձեր ձայները՝ նրանց աղմուկը լռեցնելու համար: Որովհետև դա պարզապես աղմուկ է իսկ ձեր ձայները ճշմարտության և հույսի ձայներն են: Դրանք պետք է բարձր հնչեն»,- իր ելույթում ասել է Մեգանը։