Սոնան նշում է ծննդյան տարեդարձը․ երգչուհու շնորհավորանքն ինքն իրեն և լուսանկարը

Երգչուհի Սոնան այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ Նա լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և դրան կից գրել․

«Շնորհակալ եմ Աստծուն, ինձ ստեղծելու համար։ Ես շնորհակալություն եմ հայտնում իմ նախնիներին այն բանի համար, որ ես կամ։ Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ծնողներին կյանքի այս օրվա համար, որ նվիրեցին ինձ։ Ծնունդս շնորհավոր: Ընկերներ, հարազատներ, մտերիմներ, երկրպագուներ, կիսվեք այս օրվա ուրախությամբ ինձ հետ, պարզապես ժպտացեք այս տողերը կարդալիս և ձեր ժպիտների ուժը կլցնի ինձ երջանկությամբ: Առանց բացառության, ես բոլորիդ մաղթում եմ խաղաղություն և ներդաշնակություն, ջերմություն, հաջողություն, էներգիա, սեր, բարգավաճում և ամենակարևորը, առողջություն։ Ես սիրում եմ ձեզ և գնահատում բոլորիդ, սիրելիներս»։